Life.panorama.am-ը գրում է.

 

20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն ուներ 162 սմ հասակ և 53 կգ քաշ, նրա պարամետրերն էին 92-60-92: Իր մարմնի գեղեցկության պահպանման համար «ոսկե Հոլիվուդի» աստղն օրական նվազագույնը 20 րոպե նվիրում էր մարմնամարզությանը, բացի այդ' նա զբաղվում էր թեթև ատլետիկայով:

Գայթակղիչ ճերմակ ժպիտ ապահովելու համար Մերիլինն ամեն առավոտ ատամները լվանում էր սոդայով:

Մերիլին Մոնրոն կտրականապես դեմ էր արևայրուկներին, քանի որ վստահ էր, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վատ են ազդում մաշկի վրա: Իր մաշկը Մոնրոն խնամում էր վազելինի միջոցով, իսկ դեմքին նաև դիմափոշի էր օգտագործում:

Խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով Մերիլինին հաջողվում էր քնել օրական 6 ժամից ոչ ավել, ուստի մաշկի թարմությունը պահպանելու համար նա աչքերի շուրջ քսում էր սառեցված երիցուկի թեյ:

 

Շարունակությունը` այստեղ: