Քիմ Քարդաշյանն իր հարսանիքին, անկասկած, շքեղ տեսք ուներ: Ինչպես արդեն հայտնի է, մայիսի վերջին Ամերիկայում բնակվող ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ Քիմը դարձավ հայտնի ռեփեր Քանյեի օրինական կինը: Իրենց ճոխ հարսանիքին Քիմն իդեալական արտաքինով ներկայացավ: Նա հիասքանչ և անկրկնելի հարսանեկան զգեստ էր կրում, իդեալական դիմահարդարմամբ և դասական սանրվածքով էր:
Նրա գեղեցիկ տեսքը ոչ միայն Քիմի երկրպագուներն են բարձր գնահատել, այլև նորաձևության քննադատները: Հայտնի է դարձել, որ հարսանիքից առաջ Քիմն այցելել էր Բեյոնսեի և Վիկտորիա Բեքհեմի կոսմետոլոգ Լուիզա Դեշամի մոտ: Ասում են, որ հայտնի կոսմետոլոգը հրաշքներ է գործում, բայց նրա ծառայություններն այնքան էլ մատչելի չեն: Քիմն ընդունել է թանկարժեք պրոցեդուրաներ, որոնց շնորհիվ նրան հաջողվել է գեղեցիկ տեսք ունենալ: Սկզբում կոսմետոլոգը մաքրել է Քիմի դեմքը, հետո թեթև պիլինգ է արել և քսել վարդի հանգստացնող յուղ: Այդ պրոցեդուրայի արժեքը 550 դոլար է: