Գեղեցկության մրցույթի հաղթողը ուշագնաց է եղել՝ լսելով իր անունը։ Դեպքը տեղի է ունեցել «Miss Grand International» գեղեցկության մրցույթի ժամանակ, երբ հաղորդավարը ասել է հաղթողի անուն ազգանունը։ Այս մասին գրում է «woman.rambler.ru»-ն։
Տեսանյութում ցուցադրված է մրցույթի եզրափակիչ պահը, երբ երկու ֆինալիստները սպասում են հաղթողի անունը լսելուն։ Պարագվայից Կլարա Սոսայի անունը հնչելուց հետո նա մի քանի վայրկյան փորձում է հասկանալ, թե ինչ է լսել, հետո ուշագնաց է լինում:
Ենթադրվում է, որ աղջիկը պարզապես նյարդային լարվածության պատճառով է այդ վիճակին հասել։
Մեկ րոպե անց նա սթափվում է և կազմակերպիչները շարունակում են արարողությունը՝ աղջկա գլխին դնելով հաղթանակի պսակը, բայց թվում է, թե գեղեցկուհին այպես էլ չէր կարողանում հավատալ իր հաղթանակին։