Օրերս Մոսկվայում կայացել է «Միսս Ռուսաստան 2015» գեղեցկության մրցույթը, որի հաղթողն է ճանաչվել 21-ամյա ուսանողուհի Սոֆյա Նիկիտչուկը: Սոֆյան Եկատիրինբուրգից է: Նա երաժշտական դպրոց է հաճախում և շատ լավ է սովորում: Այժմ նա իրավունք ունի մասնակցելու «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին:
Գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամների շարքերում էին Օքսանա Ֆյոդորովնան, Տատյանա Կոտովան, Ալեքսանդր Ալեշկոն և ուրիշ հայտնիներ: Մրցույթը վարում էր Վիկտորյա Լոպիրյովան: