«Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր մասնակից՝ 2023 թվականի մրցույթում հաղթել է 22-ամյա Ռիկի Քոլեն, հայտնում է AD-ն։
Այժմ Քոլը կներկայացնի իր երկիրը «Միսս Տիեզերք» մրցույթում, որը կանցկացվի դեկտեմբերին՝ Սալվադորում։
Ռիկի Քոլեն վաղուց հայտնի է Նիդեռլանդներում։ Նա Instagram-ում ունի գրեթե 25 հազար հետևորդ, նշում է Le Figaro-ն։ 2018 թվականին նա մասնակցել է Holland's Next Top Model հեռուստածրագրին՝ դառնալով շոուի երկրորդ տրանսգենդերը և հասել եզրափակիչ։
Քոլը առաջին տրանսգենդեր կինը չէ, ով հաղթել է գեղեցկության ազգային մրցույթում։ Առաջինը «Միսս Իսպանիա 2018» մրցույթում հաղթող Անժելա Պոնսեն էր։ Նա նաև առաջին տրանսգենդեր կինն էր, ով պայքարում էր «Միսս Տիեզերք» տիտղոսի համար, սակայն եզրափակչի ուղեգիր չնվաճեց: