Կանադան ներկայացնող Էշլի Բեռնեմը դարձել Է «Միսիս Տիեզերք-2015» միջազգային մրցույթի հաղթողը, որին ամբողջ աշխարհից մասնակցել են 60-ից ավելի ներկայացուցիչներ:

 

Մոլորակի գլխավոր տիտղոսից բացի, Բեռնեմին շնորհվել Է նաեւ «Միսիս Բարեգործություն» տիտղոսը՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik Բելառուսին:

 

Մրցույթի մասնակիցները յոթ օրվա ընթացքում գտնվել են Բելառուսում: Նրանց սկսել են գնահատել արդեն ինքնաթիռի շարժասանդուղքից իջնելիս: Մասնակիցները շաբաթվա ընթացքում եղել են Բելառուսի բազմաթիվ անկյուններում, նրանց ցուցադրել են՝ ինչպես են հավաքում ԲելԱԶ ինքնաթափերը, նաեւ հյուրերին իրենց մարտական հմտություններն են ցուցադրել հանրապետության հատուկ նշանակության զորամասի մարտիկները:

 

«Միսիս Տիեզերք» ամենայա միջազգային մրցույթը Մինսկում անցկացվել է առաջին անգամ, Բելառուսի մայրաքաղաք Էին ժամանել Բուլղարիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Մալայզիայի, Մալթայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Դրա առանձնահատկությունն այն է, որ դա ոչ թե պարզապես ամուսնացած կանանց գեղեցկության ստուգատես է, այլեւ սոցիալական նախագիծ. ամեն տարի մասնակիցները լուսաբանում են որեւիցե կարեւոր հիմնախնդիր եւ իրենց հայրենիքում դրա լուծման ուղիներ ը: