Սանկտ-Պետերբուրգի բնակչուհի Քսենյա Վերբիցկայան դարձել է «Միսիս Տիեզերք-2020»-ի հաղթողը: Այդ մասին հաղորդվում է Instagram-ի նրա էջում: Դափնեկիրը 43 տարեկան է, նրա ունի չորս երեխա: Զբաղվում է արգենտինական տանգոյով եւ հետաքրքրվում է գրականությամբ:
Եզրափակիչում մրցույթի մասնակիցները հանդես են եկել դեֆիլեում, ստեղծագործական մրցույթներում եւ շնորհանդեսի ձեւաչափով անգլերենով պատմել են իրենց ու իրենց ձեռքբերումների մասին: «Ես ուրախ եմ, որ կարողացա աշխարհին ցույց տալ, թե ռուս կանայք որքան գեղեցիկ են, ինքնաբավ, կարող են զուգակցել արտաքին գեղեցկությունը, ներքին ներդաշնակությունը, մասնագիտությունն ու մայրությունը»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է Վերբիցկայան:
Հավելենք, որ «Միսիս Տիեզերքը» գեղեցկության թատերականացված միջազգային մրցույթ է ամուսնացած կանանց համար: Կազմակերպիչը «Mrs. Universe LTD» բուլղարական ընկերությունն է: