Չինաստանում կայացել է «Միսս աշխարհ-2015» միջազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Իսպանիայի ներկայացուցիչ Միրեյա Լալագունա Ռոյան, տեղեկացնում է vnews.agency-ն:
Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է չինական Սանյա քաղաքում:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնկացել է 114 երկիր, և սա առաջին դեպքն էր, երբ հաղթող է ճանաչվում Իսպանիայի ներկայացուցիչը:
Լավագույն 5-ում ներառվել են նաև Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Լիբանանի, Ճամայկայի ներկայացուցիչները: