Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն հաղթել է «Միսս աշխարհ – 2016» գեղեցկության մրցույթում, որը դեկտեմբերի 18-ի երեկոյան ավարտվել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի մերձակայքում: Առաջին փոխմիսս է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսը, իսկ երկրորդը՝ Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան: Այս արդյունքները պաշտոնապես հայտարարել է ստուգատեսի ժյուրին:

 

Հաղթողի թագը 19-ամյա Դել Վալիեին է հանձնել «Միսս աշխարհ- 2015»-ի հաղթող մեքսիկուհի Միրեյա Լալագունան: Մրցույթը տեղի է ունեցել վերջերս բացված MGM National Harbor հյուրանոցային-խաղատնային համալիրում, որը գտնվում է Վաշինգտոնի Օքսեն Հիլ արվարձանում՝ Մերիլենդի նահանգում:

 

Առաջին հնգյակում տեղ են գտել Դոմինիկյան Հանրապետությունը, Ինդոնեզիան, Քենիան, Պուերտո Ռիկոն եւ Ֆիլիպինները ներկայացնող աղջիկները:

հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Image result for Ստեֆանի Դել Վալլեն

Related image

Related image

Related image