Բելառուսը ներկայացնող Մարինա Ալեքսեյչիկը նոյեմբերի 19-ին հաղթանակ է տարել «Միսիս աշխարհ-2014» մրցույթում, որի եզրափակիչը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մրցույթին մասնակցում են ամուսնացած երիտասարդ կանայք, որոնք, որպես կանոն, ունեն երեխաներ, ակտիվորեն մասնակցում են իրենց երկրների քաղաքական ու հասարակական կյանքին, ինչպես նաև բարեսիրական գործունեությանը: Այս տարի մրցույթին մասնակցել են 35 կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: