«Օվկիանոսային կյանք» լուսանկարչական մրցույթ 2013-ի (Oceans of Life Photographic Competition 2013) հաղթող լուսանկարները ցուցադրվել են Քեյփթաունի թանգարանում՝ Հարավաֆրիկյան թռչնաշխարհի պաշտպանությանն ուղղված փառատոնի (BirdLife South Africa’s SOS Festival) շրջանակներում, գրում է The Independent-ը:

Հաղթող լուսանկարների ցուցադրություն է նախատեսվում նաև Հարավային Աֆրիկայի այլ թանգարաններում: Ուշագրավ լուսանկարներից մեկը պատկերում է ջրային կենդանուն, որը թաքնվել է լողացող այսբերգի մեջ՝ ձնաբքի ժամանակ: Հետաքրքրաշարժ լուսանկարներից է նաև շնաձկան որսը՝ ստորջրյալ ծանծաղուտներում:

Հարավաֆրիկյան թռչնաշխարհի պաշտպանությանն ուղղված փառատոնը անցկացվում է 2009-ից և նպատակաուղղված է ուշադրություն հրավիրելու ծովային թռչունների պահպանության վրա:

 

 

Լուսանկարները՝ այստեղ: