Բրիտանական Society of Biology կազմակերպությունը հայտարարել է ամենամյա սիրողական լուսանկարիչ մրցույթի մեկնարկը, որին ամբողջ աշխարհից 600 հայտ է ներկայացվել: Արդեն ընտրվել են 12 լավագույնները, գրում է The Independent-ը:

Այս տարի մրցույթը կրում է Feeding Life խորագիրը, որին ներկայացված լուսանկարներն առավել քան խոսուն են բնության բարերար ու կենարար բնույթի մասին:

Մրցույթի հաղթող լուսանկարները կհայտարարվեն հոկտեմբերի 12-18 ընկած ժամանակահատվածում:

 

Լուսանկարները` այստեղ: