Ֆլորիդա նահանգի Ափոփքա քաղաքում աշխատող լուսանկարիչ Քիմբեր Գրինվուդը համացանցում հայտնի է դարձել իր հարսանեկան լուսանկարների շնորհիվ:
Նորապսակների այս լուսանկարները նա արել է Nikon D750 տեսախցիկով, դրանք համադրված են՝ բաղկացած երկու տարբեր լուսանկարներից:
Լուսանկարում պատկերված գետի հոսանքն այնքան ուժգին է եղել, որ լուսանկարիչը ոտքի վրա է մնացել՝ շնորհիվ իր ասիստենտի: Բայց չարչարանքը տվել է իր պտուղները: Ocean Art ֆոտոմրցույթում «Ստորջրյա աշխարհ» անվանակարգում արժանացել է պատվավոր մրցանակի: