Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ էգ մկները պաշտպանված են ճարպակալումից՝ շնորհիվ իմունային RELMalpha սպիտակուցի: Հավանական է, որ նմանատիպ ռեակցիա կարող է նկատվել մարդկանց մոտ: Հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակվել են eLife ամսագրում։
RELMalpha-ն պատկանում է իմունային սպիտակուցների խմբին, որոնք ակտիվանում են վիրուսային վարակներով վարակվելուց հետո: RELMalpha-ն կարգավորում է իմունային բջիջների երկու տեսակ՝ հակաբորբոքային մակրոֆագներ և էոզինոֆիլներ: Սրանք արյան սպիտակ բջիջներ են, որոնք պայքարում են վարակների դեմ, բայց երբ օրգանիզմին վտանգ չի սպառնում, կարող են վնասել նրան։ Մասնավորապես, դրանք օգնում են օրգանիզմին դիմակայել գիրությանը։
Հեղինակները նման եզրակացության են եկել՝ անջատելով RELMalpha սպիտակուցը մկների մոտ: Ի սկզբանե այս սպիտակուցը կանանց մոտ ավելի ակտիվ է, քան արական սեռի մոտ, ուստի նրանք ավելի ուժեղ են արձագանքում դրա հեռացմանը: Գիտնականների կարծիքով՝ այս բացահայտումը կօգնի կանանց շրջանում գիրության դեմ պայքարի նոր ուղիներ գտնել։