Սերը էմոցիաների բարդ համադրություն է, խորը զգացմունք, որը նկարագրելը երբեմն ավելին քան դժվար է։ Սեր ասելով՝ մենք միայն չենք հասկանում սերը սիրելիի հանդեպ, այլ նաև ընկերների, հարազատների, ընտանիքի, աշխատանքի ու սիրած զբաղմունքի հանդեպ։
AGORA images-ը կազմակերպել էր սիրո մասին լուսանկարների մրցույթ, որին մասնակցեցին շուրջ 50 լուսանկարիչներ։ Այս լուսանկարիչները ներկայացրեցին լուսանկարներ, որոնք, ըստ իրենց կարծիքի, լավագույնս ներկայացնում են սերն ու սիրո հետ կապված հնարավոր էմոցիաները։
Չնայած լուսանկարների բազմազանությանն ու բազմաշերտությանը՝ ժյուրիի անդամները ընտրեցին 15 լուսանկար, որոնք ամենալավն են ներկայացնում, թե ինչպիսին է սերը, ինչ է այն տալիս մեզ ու ինչ է զգում յուրաքանչյուր արարած սիրելիս։
Մենք առաջարկում ենք ծանոթանալ 2019թ.-ի սիրո մասին լավագույն 16 լուսանկարներին, որոնք հռչակվել են որպես սերը բնութագրող ամենահամահունչ ու ներդաշնակ պատկերներ։ Անհնար է այս լուսանկարներին նայել առանց հուզվելու։