Ընտանեկան կյանքը երբեմն շատերի կողմից ներկայացվում է որպես դրախտային, սիրո ու երջանկության մթնոլորտում անցնող հեքիաթ, որում կցանկանան հայտնվել բոլորը։ Այս լուսանկարչուհին այդպես չի կարծում և նա որոշեց ցույց տալ, թե ինչպիսին է ընտանեկան կյանքն իրականում՝ առանց ձևականությունների։ 

 

Լուսանկարչուհի Դանիելա Գուենթերը հոգնել էր միօրինակ ընտանեկան ֆոտոսեսիաներից, որտեղ բոլորը կոկիկ հագնված են, բոլորն իրար սիրում են և չկա անգամ կոնֆլիկտի փոքր նշույլ ընտանիքի ներսում։ Նա որոշեց կոտրել այս գործող կարծրատիպերը և ստեղծել ֆոտոնախագիծ, որը ցույց կտա բոլորին, թե իրականում ինչպիսին է ընտանեկան կյանքը։

Լուսանկարներն այնքան մոտ են իրականությանն ու նրանց մեջ այնքան էներգիա, շարժում ու էմոցիա կա, որ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելուց անմիջապես հետո Դանիելան միանգամից հաջողության հասավ։ Նրան անգամ առաջարկ արվեց Vogue ամսագրից տեղադրել նկարներն իրենց ամսագրում, որն, իհարկե, մեծագույն ձեռքբերում էր լուսանկարչուհու համար։ 

Առաջարկում ենք ծանոթանալ լուսանկարների հետաքրքիր ու տարբերվող շարքին և բացահայտել, թե ինչպիսին է ընտանեկան կյանքն իրականում։