Մարկ Լայտան ամերիկացի հայտնի լուսանկարիչ է։ Նա ստեղծեց այնպիսի մի ֆոտոնախագիծ, որն աշխարհին ու մարդկանց մտածելու տեղիք տվեց։ Լայտան ցավով է նշում, բայց վստահ է, որ հատկապես ԱՄՆ-ում մարդիկ այնքան բևեռացված են իրարից, որ երբեմն նրանք մոռանում են, որ ծնվել են հավասար հնարավորություններով ու, որ բոլորն էլ, ի վերջո, մարդ են։
Ամեն ինչ սկսվեց, երբ Լայտան նայեց իր շուրջն ու հասկացավ, որ աշխարհում անասելի պայքար է մղվում մարդկանց միջև։ Լիբերալը հալածում է պահպանողականին, կրոնավորն՝աթեիստին, ռեփերը՝ դասական երգողին ու այսպես շարունակ։ Աշխարհն այժմ բաժանված է ոչ թե հարուստների ու աղքատների միջև միայն, այլ նաև առհասարակ ուղղակի բաժանված է տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց միջև ովքեր ոչ մի կերպ չեն ուզում ընկալել, որ նրանք ծնվել են հավասար ու ըստ հետաքրքրությունների, ըստ գույնի կամ կրոնի չի կարելի բաժանում ու թշնամանք սերմանել միմյանց միջև։
Լայտան կտրել է տարբեր սոցիալական շերտերին պատկանող մարդկանց իրենց սովորական միջավայրից ու ցույց տվել իր լուսանկարներում նրանց ակնհայտ տարբերությունները։ Լուսանկարները նա ստեղծել է զույգերով, որպեսզի ավելի պարզ լինի աչքի ընկնող տարբերությունը։ Այսպիսով մի կողմում մենք կարող ենք տեսնել անմեղ միանձնուհու, իսկ մյուս կողմում անբարոյականի, մի կողմում լիբերալն է, մյուսում՝ պահպանողականը։ Եվ այսպես շարունակ։
Առաջարկում ենք ծանոթանալ ֆոտոշարքին ու փորձել մտածել. ինչու՞ ենք մենք այսքան թշնամացել ու հեռացել իրարից։