Ծննդյան օրը սիրելիից անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն ստանալուց հետո կարճ ժամանակ անց երգչուհի Սոնե Սիլվերը շատերից գաղտնի ամուսնացավ: Life.panorama.am-ին երգչուհին պատմել է ամուսնության, մեղրամսի ու ընտանեկան կյանքի մասին:
«Իմ ու ամուսնուս պարագայում միշտ էլ ամեն բան ստանդարտներից դուրս է եղել ու մեր ամուսնությունն էլ բացառություն չեղավ, մենք տեսակով թեթեւ մարդիկ ենք, ավելորդ ծանրացնելն ու արհեստական բարդություններ ստեղծելը մերը չէ: Թեեւ իրականում այնպես չէր, որ մեկ-երկու օրում ենք որոշում կայացրել. վաղուց էինք պլանավորում, սակայն հարսանեկան նախապատրաստական աշխատանքները իրականացրինք մեկ ամսից էլ քիչ ժամանակում»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.
«Մեր հարսանիքն անակնկալ ստացվեց շատերի համար, քանի որ ինքս, ճիշտ է, անձնական կյանքս գաղտնի չեմ պահում, սակայն չեմ էլ սիրում շատ հանրայնացնել: Ուզում էի այդ օրը միայն իմ մտերիմների ու հարազատների հետ անցկացնել, այլ ոչ թե տեսախցիկների ուշադրության կենտրոնում լինել»:
Սոնե Սիլվերը վստահեցնում է' մեկ ամիսը եւ անգամ 15 օրը բավարար է հարսանյաց արարողություն կազմակերպելու համար: Երգչուհին ավանդական ու միաժամանակ ոչ ավանդական հարսանիք է ունեցել:
Սոնեի խոսքով' ամուսնությունից հետո իր կյանքը շարունակում է բնականոն հունով ընթանալ.
«Պատկերացրեք, թե իմ, թե ամուսնուս կյանքում ամուսնությունից հետո ոչինչ չի փոխվել, միակ փոփոխությունը միասին ապրելն է: Կարծում եմ' կարեւորը կողակցիդ հետ նույն մտածելակերպն ունենալն է, քանի որ այդ պարագայում մարդը պարզապես կվայելի կյանքը: Շատ կարեւոր է նաեւ աշխարհայացքդ' մարդն ինքն է որոշում տվյալ երեւույթները ընտանեկան հոգսե՞ր են, թե նոր սովորույթներ: Այս պարագայում էլ գլխավորը կյանքը չբարդացնելն է: Մեր պարագայում ամեն ինչ շատ լավ է, քանի որ ես ու ամուսինս նույն կերպ ենք մտածում»,- հավելեց նա:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: