Այս շաբաթվա վերջում տեղի կունենա «Միսս Աշխարհ 2013» մրցույթի եզրափակիչը, որին կմասնակցեն վերջին փուլ անցած 10 մասնակիցները, գրում է Daily Mail-ը:
Սակայն շքեղ մրցույթը կարող է խափանվել մուսուլման ծայրահեղականների պատճառով, ովքեր սպառնում են հարձակում գործել դիմակահանդեսի ժամանակ՝ այն համարելով «պոռնոգրաֆիա», ինչպես նախազգուշացրել է Ջակարտայում ԱՄՆ դեսպանությունը:
Մուսուլմանների շրջանում աճող բողոքները ավելի վաղ ստիպել էին Ինդոնեզիայի իշխանություններին մրցույթը տեղափոխել Բալի կղզի: