Հայ մոդել Շուշան Երիցյանը հաղթել է «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթում: Մրցույթին մասնակցել են 26 գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից:

 

 

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է պատմում Շուշանի հաղթանակի մանրամասները։

 

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը։ Հայաստանից ընտրված ժյուրիի մյուս անդամներն այլ ոլորտներից էին։ Ժյուրիի կազմում էին երգչուհիներ Աննա Խաչատրյանն ու Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։

 

 

 

Ժյուրիի քվեարկությամբ «Միսս ԱՊՀ 2017» ճանաչվեց դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը։ Հաղթանակից հետո մոդելը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին ուժ են տվել իրեն։ Նա նշեց, որ շատ հուզված է և դժվարանում է նույնիսկ խոսել։ Այնուամենայնիվ, որոշ հարցերի պատասխանեց։

 

«Շնորհակալ եմ, սա կյանքիս լավագույն օրերից մեկն է։ Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ երկրին։ Սա անբացատրելի զգացողություն է, հիմա չեմ կարողանում փոխանցել այն ամենը, ինչ զգում եմ։ Այս տիտղոսը  ոչ միայն հաճելի, այլև պարտավորեցնող է։ Այսօրվանից իմ կյանքը ևս մեկ աստիճանով փոխվում է։ Նոր էջ է բացվում ինձ համար։ Ես ինձ ավելի  պարտավորված եմ զգում հետագա գործունեությանս մեջ։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ փոքրիկ ներդրումն ունենամ աշխարհն ավելի գեղեցիկ և բարի դարձնելու համար»,– նշեց նա։

 

 

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: