Մոդել, դերասանուհի, նաեւ հաղորդավարուհի Շուշան Երիցյանը վերջապես հասել է իր երազանքին՝ ընդունվելով Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիա եւ այդ մասին պատմել է Life.panorama.am-ին:

 

«Իմ վաղեմի ցանկություն էր համապատասխան կրթություն ստանալ դերասանական արվեստում, եւ արդեն երեկվանից ես Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայի ուսանողուհի եմ: Ուսումս կտեւի երկու տարի, որից հետո այս ասպարեզում կկարողանամ ավելի կիրթ եւ պրոֆեսիոնալ գործել: Նկատեմ նաեւ, որ ես ընդունվել էի դեռ սեպտեմբեր ամսից, պարզապես ինչ-ինչ հարցերից ելնելով ես իմ կուրսին միայն երեկ կարողացա միանալ: Իմ մասնագիտությունների կողքին կարծում եմ, սա կլինի ամենասիրված եւ հոգեհարազատ մասնագիտությունը եւ իմ կյանքում այն միշտ առաջնային կլինի»,- նշեց նա ու հավելեց.

 

«Այստեղ ընդունվելը ինձ համար ավելի հեշտ եղավ, քանի որ հաշվի առնվեց թե իմ բարձրագույն կրթությունը, թե այն փորձը, որն արդեն ունեմ այս ասպարեզում: Հիմա շատ մեծ ցանկություն ունեմ խաղալ թատրոնում, իսկ եթե այստեղ կարողանամ արդարացնել ինձ որպես ուսանողուհի, թատրոնում հայտնվելու շանսերս մեծ կլինեն. այնպես որ հուսամ, որ ամեն բան կընթանա բարեհաջող եւ թատրոնում խաղալու ցանկությունս էլ կիրականանա»:

 

Շարունակությունը` այստեղ: