Դերասանուհիներ Շուշան Երիցյանը եւ Մերի Հակոբյանը երկար ժամանակ համարվում էին որպես ամենաօրինակելի աստղային ընկերուհիներ, սակայն ամիսներ առաջ քննարկումների մեծ ալիք բարձրացրեց նրանց մտերմության վերջը: Շատերը տարատեսակ ասեկոսեներ հյուսեցին` կապված նրանց վիճաբանության հետ, սակայն աղջիկներից եւ ոչ մեկը այդպես էլ չմեկնաբանեց` ինչու տապալված այդքան ջերմ մտերմությունը:

Երեկ Մերի Հակոբյանն իր Instagram-ի էջում ուղիղ եթեր էր միացել, որի ժամանակ Շուշան Երիցյանի անունով օգտատերը մեկնաբանության տեսքով գրեց. «Բարեւ, հույս ունեմ, հիշեցիր, եթե դժվար չէ, այսօր կզանգեմ քեզ, բան ունեմ ասելու»: Սա Մերիին անակնկալի բերեց, եւ չնայած վերջինս փորձեց ակնառու ցույց չտալ իր զարմանքը, սակայն դա չի վրիպել բազմաթիվ օգտատերերի աչքից, որոնք արդեն իսկ ակտիվորեն քնարկում են այդ միջադեպը: Ոմանք պնդում են, որ Շուշանի նամակն եւ Մերիի զարմանքը հաստատում են այն կարծիքները, որ նրանք բացարձակապես չեն շփվում:

 

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կողմերից պարզաբանում ստանալու նպատակով փորձեց խոսել Մերի Հակոբյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ Շուշան Երիցյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Ես անգամ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Բնականաբար, ես չեմ գրել Մերիին, իմ անունով ու նկարներով բազմաթիվ էջեր կան, որոնց հետ ես կապ չունեմ, հավանաբար այդ էջերից մեկն է գրել նման բան: Ես չեմ ուզում մեզ հետ կապված մեկնաբանություն տալ, ոչ էլ թույլ կտամ, որ այդ թեմաները նորից ծավալվեն»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։