Դերասանուհի, մոդել, «Միսս ԱՊՀ» մրցույթի հաղթող Շուշան Երիցյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին Asekose.am-ի հետ զրույցում պատմել է, որ կեսգիշերից արդեն սկսվել են իրեն ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքները.

 

«Արդեն 00:00-ից ստացել եմ տարբեր բարեմաղթանքներ, անթիվ շնորհավորանքներ, ինչն իսկապես անսահման հաճելի է: Շնորհավորել են իմ հարազատները, երկրպագուները, մի խոսքով' բազում մարդիկ»:

 

Շուշանի խոսքով՝յուրաքանչյուր շնորհավորանքն էլ իր համար յուրահատուկ է, սակայն չի կարող չառանձնացնել դրանցից մեկը:

 

«Շնորհակալ լինելով բոլոր-բոլորին' կցանկանամ նշել մի մարդու շնորհավորանք, որն ինձ համար իսկապես հուզիչ էր: Մայրիկս իր ջերմ ու անկեղծ խոսքերով, պարզապես հուզեց ինձ: Թերևս, ինձ համար լավագույնը մայրիկիս կողմից նման խոսքերի արժանանալն է»,- ասաց Շուշան Երիցյանը:

 

Մեզ հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ նվերների ու անակնկալների պակաս ևս չի զգացել .

 

«Անակնկալների պակաս ևս չեմ ունեցել ու զգացել, սակայն թե ումից ինչ անակնկալ եմ ստացել, դա թող գաղտնիք մնա»:

 

Շուշանը նշեց, որ այս տարվա ծնունդը տարբեր է լինելու իր նախկին ծննդյան օրերից.

 

«Ի տաբերություն նախորդ տարիների' այս անգամ ես չեմ ցանկանա, որ ծննդյանս տարեդարձին ներկա գտնվեն ԶԼՄ-ները: Չեմ ցանկանա այս տարի որևէ բան լուսաբանվի: Այս անգամ ամեն բան գաղտնի ձևաչափի մեջ է արվում: Այնտեղ, որտեղ մենք կլինենք, չեն լինի կողմնակի մարդիկ, կլինեն միայն նրանք, ովքեր ինձ հետ են ամբողջ տարվա ընթացքում, սակայն նրանց մասին ոչ ոք չգիտի: Սա իմ անձնական կյանքն է, որը ես չեմ ուզում հանրային դարձնել, միայն կասեմ, որ շատ երջանիկ եմ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։