Դեկտեմբերի 19-ին դերասանուհի Նառա Դիլանյանը դարձավ 36 տարեկան: Կենսուրախ դերասանուհին ծննդյան տարեդարձը կազմակերպել էր իր պես պայծառ գույների մեջ, իսկ օրվա ավարտին մեծ ոգեւորությամբ Life.panorama.am-ին պատմեց ամուսնու եւ քրոջ անակնկալի մասին:
«Իսկապես չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը, տոնս լի էր անակնկալներով ու պայծառ գույներով: Քանի որ մենք արդեն մեր տոնածատը տեղադրել ենք, ամուսինս ուղիղ կեսգիշերին մեր տոնածառի վրա անվանական վզնոց էր կախել, ինչից շատ էի ուրախացել, իսկ առավոտյան, երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն, քանի որ ողջ տունը լի էր նվերներով՝ ամուսինս գնել էր այն ամենը, ինչ ես նախորդ օրերին խանութներում տեսել ու հավանել էի: Նա խնամքով գնել էր եւ թաքցրել հարեւանի տանը: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչքան տպավորված էի, իսկապես շատ շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնուն ինձ այդքան սիրելու եւ իմ ուրախության համար այդքան շատ մտածելու համար»,- պատմեց Նառան:
Շարունակությունն` այստեղ: