Այսօր երգչուհի Սոֆի Մխեյանի ծննդյան օրն է։ Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է ընկերուհուն, ինստագրամի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․
«Իմ Սոֆիկոն․ Աշխարհում փոփոխական է ամեն բան… և այդ փոփոխությունները կարող են դրական կամ բացասական ալիքներ բերել։ Այդ ալիքների մեջ կան ՄԱՐԴԻԿ, որոնք հաստատուն կանգնած են, չեն տատանվում ոչ մի վարկյան, նրանք ամուր սյան պես կանգնած են կողքիդ՝ ինչ փոփոխություն էլ որ լինի:
Ես հասկացել եմ, որ այս կյանքում փոփոխությունների, հեղափոխությունների, ամեն տեսակ կյանքի փուլերի մեջ ամենակարևորը ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ գտնելն ու ունենալն է, (Աստծո օգնությամբ և օրհնությամբ) Մարդ, որը կլինի, կզգա քեզ ու միշտ ներկա կլինի կյանքումդ։ Երբեմն բառերը խեղճ են՝ ներսի եղածը նկարագրելու համար։ Այսօր իմ կյանքի հենասյուներից մեկի ծննդյան օրն է։ Իմ Նազենի, թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկիցդ լինի, մնացած բոլոր խնդիրները լուծվող ու հարթվող են, սրտիդ չափ մեծ երջանկություն եմ քեզ մաղթում։ Ես երջանիկ եմ որ կաս ու կաս հենց իմ կյանքում: Շնորհավոր ծնունդդ, իմ ԱՄԵՆԱՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ»։