Այսօր երգչուհի Սոֆի Մխեյանի ծծնդյան օրն է։ Այդ կապակցությամբ նրա մտերիմ ընկերուհին՝ դերսանաուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում գրել է․ 

 

«Էսօր իմ սիրուն, ժպտադեմ ու կարգին Ընկեր Սոֆիկոյիս ծնունդն է, մեր տան կրտսեր քույրն է, արդեն վաղուց բոլոր ընկերներիս մտերիմը, նեղ ու երջանիկ օրերի վստահելի ընկեր, դժվար կամ ուրախ պահերի բացառիկ ուղեկից)) կարճ ասած իմ Սոֆին է՝ ժպտացող և ժպտացնող։ Շատերը նրան գիտեն իր բեմական գործով, քչերը՝ իր ՄԱՐԴ տեսակով. ուրիշ է, զուսպ, չափված, հասնող, անտրտունջ,կարճ ասած՝ մեծ Սիրտ։


Հ.Գ. էստեղ են ասում,մարդ եղբայր ունենար պսակեր Սիրունի հետ))) ՍՈՖԻԿՈՍ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ԱՂՋԻԿ՜՜))) քեզ միայն մեծ, մեծ սեր եմ մաղթում ու քեզ արժանի Սիրող և ուժեղ սիրտ)))»։