Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սոֆի Մխեյանին ծննդյան օրվա կապակցությամբ` կատարելով հետևյալ գրառումը.«Վերջապես մոտեցավ իմ սիրելի օրը։)) ամենասովորական՝ առաջին հայացքից, իսկ իրականում՝ արտասովոր ապրիլի 8- ը, Իմ Սոֆիկոյի ծննդյան օրը։)

 

Երկար փնտրում էի լավ լուսանկար, որտեղ լինեինք երկուսով, ավելի ընդգծելու համար ասելիքս,, բայց հասկացա որ չեմ էլ գտնի. պարզ բացատրություն, Սոֆին միշտ պատրաստակամ ու շատ գեղեցիկ լուսանկարում է բոլորին, ընդգծում է նրանց լավագույն կողմերը, ստանում է նրանց բնավորությունն ու շարժումն ընդամենը մեկ կադրում, իսկը ինքը Միշտ մնում է կադրից դուրս։

 

Սա ԱՄԵՆ ԻՆՉ է պատմում նրա մասին։) Ամնացորդ..... նվիրումի, սիրո, հավատարմության, ընկերության, ընտանիքի, իր արժեքյին համակարգի կայունությամբ նա Բացառիկ է իր բոլոր ընկերների համար, ինձ համար ՝ բացառիկից էլ անդին...

 

Կան պարզապես մարդիկ, կան բախտավոր մարդիկ, և կան ՇԱՏ բախտավոր մարդիկ, որոնք ունեն նրա պես ընկեր, ես այդ մարդկանցից եմ.....։))))) Սոֆի ջան, ինչպես դեռ 2003 թ- ին Ավետի հետ քեզ բեմում կնքեցինք, այդպես էլ շարունակես ապրել- լիարժեք և լիաթոք։)))) Մխող !։))) Ծնունդդ շնորհավոր ՜՜՜՜՜»: