Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որն արվել է Փարիզում։ Հայտնի հայուհին քրոջ հետ է։ Ջերմ, ընտանեկան կադրին կից Նազենին շնորհավորել է նրա տարեդարձը՝ գրելով․
«Իմ Կյանքի գարունը սկսվեց Քրոջս` Էդիտի ծնունդով, այն ժամանակ, երբ նույնիսկ ես ինքս չկայի)
1980- ի մարտի մեկին իմ Գարնան աղջիկը լույս աշխարհ եկավ ու պարգևեց այնքան սեր ու հոգատարություն, որից հետո մնում էր միայն ծնվել, ապրել, սիրել կյանքն ու մարդկանց: Նրա շնորհիվ համոզված էի, որ աշխարհի բոլոր մարդիկ հենց իր պես են, որ կան: Ափսոս, որ էդպես չէր...
Քույրս` քայլող Հոգի, անսահման ու անմնացորդ սիրող սրտով ու նվիրումով:
Էդիտը մեր տան` հավերժ վառ պահվող օջախի կրակի պես է. կենարար, լուսատու և անհրաժեշտ: Հավատի ու սիրո ծնունդ` գարնան աղջիկ) Ծնունդդ շնորհավոր:
Հ.Գ. Հուսով եմ Փարիզում ապրածդ այս քանի օրը քեզ գոնե մի փոքր վերադարձրեցին այն ամենը, ինչ արել ու անում ես քո սիրելի ու հարազատ, և, նույնիսկ, օտար մարդկանց համար»: Ապա հավելել է #Սիրով եւ #սիրո աղջիկ» #ՆազենիՀովհաննիսյան հեշթեգերը։