Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ անդրադառնալով Հայկոյին, «Երջանկության մեխանիկան» հեռուստաֆիլմին և առհասարակ իր ընկերներրին։
«Հոկտեմբերի 7- ն է…
Հայկի 7-ը…
Մեր «Երջանկության մեխանիկայի» վերջին օրը:
Պիտի սովորենք վերջապես նորոգել՝ մեր բոլորի խախտված «երջանկության մեխանիկան»…( որքան էլ, որ անհնարին չթվա(
Իմ երջանկությունն ի՛մ Մարդիկ են, որոնք Ընտանիքումս են, Մարդիկ, որոնք Ֆիլմում էին, Մարդիկ, որոնք ընկերությունն են իմ, Մարդիկ, հազարավոր մարդիկ, որոնք սեր ԷԻՆ ուղարկում ինձ էս ամբողջ ընթացքում՝ նամակներով՝ շնորհակալությամբ, ներողություններով, բարությամբ ու անսահման տաքությամբ,
դուք էլ ինձ կներեք, եթե ինչ-որ բան էնպես չի եղել կամ չի… ձեր նորոգ Սերը տեղ հասավ:
Աշխարհում մի հաստատ բան կա. Սերը, մնացածն ունայնություն է:
ՎԵՐև Սերն էլ հենց տանում է:
…
Առանձին, անհագ ու հավերժ շնորհակալություն Հրաչ Քեշիշյանին՝ իմ Ընկերոջն ու Մաեստրոյին, որն էնքան սիրուն է տեսնում աշխարհը, այնքան նուրբ, որ ուզում ես իսկապես՝ Ալիսայի պես մնալ էդ հրաշքների աշխարհում…
… ԱՆՄՈՌԱՑ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ ՀԱՅԿՈՅԻ, որը հավերժ սիրո ճանապարհ դարձավ…
ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆՍ ԿԱԴՐԻՑ ԴՈւՐՍ աշխատող բոլոր մասնագետ-ընկերներիս:
Պրոդյուսեր՝ Արման Միտոյանին՝ հետևողականորեն հավաքելու բոլորիս իրար գլխի:
Եվ իմ անհավանական Ընկերներին և տաղանդավորագույն դերակատարներին, հարազատ հոգիներին՝ ի դեմս Ներսեսի ևՌուբենի։ բոլորին:
Հ.Գ. #սիրոճամփովդեպիվերև»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։