Այսօր դերասանուհի Անի Խաչիկյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում շնորհավորել է Անիին.
«Էսօր արևային Անիի ծնունդն է՝ պարզ, մաքուր, դյուրահավատ, բայց և ուժեղ աղջնակը, որի որդին բոլորիս թուլությունն ու ուրախությունն է նկարահանման հրապարակում: Կյանքում դեռ շատ կհիասթափվես ու էլի կոգևորվես, կպայքարես կամ կլռես, որովհետև կյանքը հենց դա է, բազում անհաջողությունների ու դրանց հաղթանակների մի անվերջանալի շարան: Միակ մաղթանքս, որ գեղեցիկ կապտականաչ աչուկներիդ մեջ տխրություն չմտնի ու մշտական բնակվի: Մնացած ամեն ինչ կհաղթահարես: Վստահ եմ: Արևային ժպիտդ մեզնից անպակա՜ս»։