Այսօր հայկական շոու-բիզնեսում տոնական օր է :) Դերասան Սոս Ջանիբեկյանի, երգչուհիներ Նառայի ու Սոֆի Մխեյանի ծննդյան օրն է: Նրանց սոցցանցային էջերից կարելի է ենթադրել, որ շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս չեն ունեցել :)
Հարազատներից, բարեկամներից ու երկրպագուներից հետ չեն մնացել նաև նրանց հայտնի գործընկերները:
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը դերասան Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան «պատին» գրել է. «Սոս ջան, սրտանց շնորհավորում եմ, քեզ ուժ, համբերություն և հաջողություն եմ մաղթում։ Լավ մարդ, լավ եղիր»:
Դերասանին իրենց բարեմաղթանքներն են հղել նաև դերասնուհիներ Վիվյեն Բաստրաջյանն ու Ֆրիդա Յորքը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ու այլ հայտնիներ:
Ֆեյսբուքում սոցիալական ցանցում իր տեղադրած լուսանկարներից կռահում ենք, որ Սոսը ծննդյան 27 ամյակի լուսաբացը դիմավորել է Կասկադում, եղբեր՝ Գուրգեն Ջանիբեկյանի հետ:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ընկերուհու՝ Սոֆի Մխեյանի ծննդյան 31 ամյակի կապակցությամբ նրա լուսանկարն է հրապարակել՝ գրելով. «Վերջապես մոտեցավ իմ սիրելի օրը ։)) ամենասովորական՝ առաջին հայացքից, իսկ իրականում՝ արտասովոր ապրիլի 8- ը, Իմ Սոֆիկոյի ծննդյան օրը ։) Երկար փնտրում էի լավ լուսանկար, որտեղ լինեինք երկուսով, ավելի ընդգծելու համար ասելիքս, բայց հասկացա որ չեմ էլ գտնի. պարզ բացատրություն, Սոֆին միշտ պատրաստակամ ու շատ գեղեցիկ լուսանկարում է բոլորին, ընդգծում է նրանց լավագույն կողմերը, ստանում է նրանց բնավորությունն ու շարժումն ընդամենը մեկ կադրում, իսկը ինքը Միշտ մնում է կադրից դուրս։
Սա ԱՄԵՆ ԻՆՉ է պատմում նրա մասին ։) Անմացորդ..... նվիրումի, սիրո, հավատարմության, ընկերության, ընտանիքի, իր արժեքյին համակարգի կայունությամբ նա Բացառիկ է իր բոլոր ընկերների համար, ինձ համար՝ բացառիկից էլ անդին... Կան պարզապես մարդիկ, կան բախտավոր մարդիկ, և կան ՇԱՏ բախտավոր մարդիկ, որոնք ունեն նրա պես ընկեր, ես այդ մարդկանցից եմ.....։))))) Սոֆի ջան, ինչպես դեռ 2003 թ- ին Ավետի հետ քեզ բեմում կնքեցինք, այդպես էլ շարունակես ապրել-լիարժեք և լիաթոք։) Մխող :) Ծնունդդ շնորհավոր»:
Ներկայացրեց Մարիա Բաղդասարյանը