Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին կրում է վարդագույն երանգի շապիկ, այն համադրել է մուգ երանգի տաբատի հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Լուռ եմ ... այսօր...»։