Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Երգչուհին բաց գույնի տաբատ է կրում, վանդակավոր վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Լուռ․․․ եմ»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել է Սոֆի Մխեյանը։
Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր աշնանային ոճային կերպարում։ Սոֆին բաց գույնի վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ եւ բաճկոն։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները, շարֆն ու արեւային ակնոցը։ Աշնանային տրամադրությամբ լուսանկարին կից Սոֆին գրել էր․ «Բարի օր բոլորիդ ... Տրամադրությունը`աշնանային, թռիչքային»։