Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ վերնաշապիկ է կրում եւ վանդակավոր պիջակ։ Նա արտահայտիչ շպարով է, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ գլխարկ։ «Կարմիր գլխարկը»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել երգչուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ վերարկու եւ նույն գույնի երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել էին Արարատում։ «Ես միշտ գնում եմ երազանքներիս հետեւից...»,- հրապարակումը մակագրել էր նա։