Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարկված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ եկեղեցու ֆոնին։ Սոֆին մոխրագույն բաճկոն է կրում, սեւ պայուսակ։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ արեւային ակնոց։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում էր. նա սեւ-սպիտակ գունավորմամբ հագուստ էր կրում եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Երգչուհին որպես աքսեսուար ակնոց էր ընտրել, մատանի։ Ի դեպ, լուսանկարը երգչուհու նոր՝ «Խորոտիկ» տեսահոլովակից էր, որը դեռ չի հրապարակվել։ Հետեւորդները գնահատել էին Սոֆիի կերպարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Դուք հիասքանչ եք»։