Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է եկեղեցու ֆոնին։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը սեւ տաբատ է կրում ու կապույտ բլուզ։ Նա սպիտակ մարզակոշիկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «Խաղաղություն Երկրիս»,- հրապարակումը մակագրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին կարմիր զգեստ էր կրում։ Պարուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները։ «Երեւանս... Ես Երջանիկ եմ»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել։