Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է ծաղիկների ֆոնին։ Նա սեւ տաբատ է կրում, Դիսնեյի ամենահայտնի մկան պատկերով շապիկ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Սիրուն էր»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Պայծառ», «իսկական համեստ, գեղեցիկ հայուհու օրինակ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոֆին բնական շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոցներ, գլխաշոր։ «Լավ ժամանակներն առջեւում են»,- հրապարակումը մակագրել էր նա։