Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է տատիկին՝ Սոֆի Դեւոյանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Երջանիկ եմ»,- մեկնաբանությունների հատվածում գրել է Սոֆին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրանց. «Շքեղ, անսահման գեղեցիկ Սոֆիներ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Նրանք առօրյա կերպարում էին, նախապատվություն էին տվել բնական շպարին։ «Իմ սիրուն Մամա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Սոֆին։ Հետեւորդները գնահատել էին ջերմ լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրանց. «Հրաշալի եք երկուսդ էլ։ Սիրում եմ ձեզ»։