Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր գրառում է կատարել, որում դիմել է բացասական, խրատական մեկնաբանություններ գրողներին։

«Չեմ սիրում բացասական կոնտենտ, բայց ուզում եմ գրել։ Հուսամ՝ վերջին անգամ․․․ Սա իմ էջն է։ Ինչը, որ տեղադրում եմ դա իմ ցանկությամբ է։ Ինչ կատարվում է, դա իմ կյանքն է․ միայն ու միայն իմը, իմը։ Սիրելի ոչ ադեկվատ եւ տանը պարապ նստող աղջիկներ ու կանայք ջան, ինձ ընդհանրապես հետաքրքիր չեն ոչ ձեր պատկերացումներն իմ մասին, ոչ ձեր ցանկությունները, թե ոնց պետք է ես ապրեմ։ Ես ապրում եմ այնպես, ինչպես իմ սիրտն է ուզում, ինչպես զգում եմ ու ինչպես կարողանում եմ։ Ձեզ էլ նույնն եմ խորհուրդ տալիս․․․ Ես ունեմ իմ էջում ինձ սիրող 117 հազար սիրուն, ընտիր, ադեկվատ մարդիկ ու հավատացեք, որ ձեր չստացված կյանքը ոչ ոքիս հետաքրքիր չէ։ Խնդրում եմ դա մի արտահայտեք իմ էջի մեկնաբանություններում․․․ Այլապես նույն վայրկյանին կհայտնվեք բլոկում՝ անվերադարձ։ Ժամանակը գնում է․․․ իսկ դուք ձեր ժամանակը ծախսում եք անիմաստ հիմարության վրա․․․», - գրել է Սոֆին։