«Միսս Տիեզերք»–ում Հայաստանն այս տարի ներկայացնող Նանե Ավետիսյանն արդեն Իսրայելում է: 24–ամյա մոդելն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմից` ներկայանալով հմայիչ կերպարում:
Կադրերում Նանեն կեցվածք է ընդունել աստիճանների վրա և կրում է երկարափեշ զգեստ: Նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը և նուրբ դիմահարդարումը:
«Ձեր մտքերն այնքան հզոր են: Նրանք կարող են ստեղծել մոգություն և այն ամենը, ինչ դուք երբևէ ցանկացել եք: Այսօրվա մտքերը կերտում են վաղվա երազանքները»,- ֆոտոշարքին կից գրել է Նանեն և կոչ արել չվախենալ երազելուց::