«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն այս օրերին Դուբայում է գտնվում, որտեղից գրավիչ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին սպիտակ բիկինի է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մոդելն արձակել է մազերը, արեւային ակնոց է կրում։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ լուսանկար»։
Ավելի վաղ հրապարկված կադրերում Լիլին կարճ, ջինսե շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Հագուստն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը ու արեւայրուքը։ Լիլին արձակել էր մազերը, սպիտակ մարզակոշիկներ ընտրել։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել էր մոդելը, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։