Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ Հագուստն ընդգծում է Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Նա դեղին կոշիկներ է կրում ու արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարով՝ ականջօղ։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։