Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Համարձակ դերասանուհին այն համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ շպարված չէ։

 

Օրերս հրապարակված կադրերում Աննան կրում էր ուսը բաց, կանաչ երանգի բլուզ, որը համադրել էր սեւ, ժանյակավոր տոպի հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Աննան գրառում չէր կատարել։