Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը ներկայացել է ամառային կերպարում։
Աննան, որը մեկ ամիս առաջ մայր է դարձել, իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարում պատկերված է դստեր հետ. կադրում երեւում է մանկասայլակը։ Դերասան Դավիթ Աղաջայնանի կինը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին լայնեզր գլխարկ է ընտրել։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Աննան ոճային, պատառոտված ջինսե տաբատ էր կրում, սպիտակ տոպ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու սպորտային կոշիկները։ Նա հրապարակմանը կից գրել էր․ «Բարի օր բոլորին»։ Հետեւորդները մեկնաբանություններում բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հրաշք»։