Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը փայլուն հագուստ է կրում։ Արփին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, մատանիներ։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Նուրբ»։
Օրերս երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Արփին եւ նրա ու Միրան Ծառուկյանի որդին՝ փոքրիկ Ռոբերտը, պատկերված էին մեքենայի մեջ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել։