Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը պատկերված է Երեւանի կենտրոնում։ Աննան սեւ, լայն տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկը երկար վերարկու է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ պայուսակ։ Աննան նշել է, որ լուսանկարն արվել է Կասկադում։