«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում։ Նա ցածրակրունկ կոշիկներ է ընտրել ու ծղոտե պայուսակ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց ընտրել։