Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Մաշտոցի պողոտայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Սիրուշոն վանդակավոր տաբատ է կրում, մոխրագույն վերարկու։ Նա պարզ սանրվածքով է, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վցնոցներ, կաշվե ձեռնոց, արեւային ակնոց։ «Այս առավոտ»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ «Ձեր գեղեցկությունը եզակի է»,- նշել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում սիրված երգչուհին բաց գունի տաբատ էր կրում եւ բլուզ։ Սիրուշոն արձակել էր մազերը, կաշվե գոտի ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները։ Երգչուհին նախապատվություն էր տվել մեղմ շպարին։ «Ի՞նչ գույներ եք ընտրում ձմռանը կրելու համար»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր նա։