Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը կադր է Սիրոշոյի ու Սեպուհ Սիմոնեանի նոր՝ «Have You Ever Hurt Somebody» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակից։ Երգչուհին երկար, դեղին զգեստ է կրում, որը համադրել է ոճային գոտու հետ։ Նա արձակել է մազերը, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է գլխազարդը։ ««Vuy aman»-ից մինչեւ «Have You Ever Hurt Somebody»»,- լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր։ Սիրուշոն վանդակավոր տաբատ էր կրում, մոխրագույն վերարկու։ Նա պարզ սանրվածքով էր, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վցնոցներ, կաշվե ձեռնոց, արեւային ակնոց։ «Այս առավոտ»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։ «Ձեր գեղեցկությունը եզակի է»,- նշել էր օգտատերերից մեկը։