Երգչուհի Սիրուշոն Նիդերլանդներում արված լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Սիրուշոնջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ։ Նա ոճային վերարկու է ընտրել, բարձրակրունկ կոշիկներ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, որպես աքսեսուարներ՝ արեւային ակնոց եւ խոշոր ականջօղեր ընտրել։ «Նիդեռլանդներում «Արմատը» նկարահանելիս»,- գրել է նա։ Երգչուհու էջը լի է դրական մեկնաբանություններով։ «Պարզապես գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարը կադր էր Սիրոշոյի ու Սեպուհ Սիմոնեանի նոր՝ «Have You Ever Hurt Somebody» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակից։ Երգչուհին երկար, դեղին զգեստ էր կրում, որը համադրել էր ոճային գոտու հետ։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր գլխազարդը։ ««Vuy aman»-ից մինչեւ «Have You Ever Hurt Somebody»»,- լուսանկարը մակագրել էր նա։